«COVID-19 տարած մարդը կարող է վարակիչ լինել մինչև 90 օր»․ Պոպովա

51

COVID-19 տարած մարդը կարող է վարակիչ լինել մինչև 90 օր, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Այսօր մեր դիտարկումների համաձայն, դա մինչև 48 օր է, իսկ արտերկրում՝ նաև մինչև 90 օր: Մարդ, ով այլևս ախտանիշներ չունի, ունի գերազանց արյուն, բոլոր ցուցանիշները, բայց քթի միջոցով վիրուսային արտազատում է տեղի ունենում», ասել է նա Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: