Սահմանադրական Դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

69

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայրենի  խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվել է: Նա ասել է. «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր է. դրանով Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Երբ ասում եք՝ հարցեր են առաջացել հանրության շրջանում, պետք է ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեները, հեռախոսահամարները, որպեսզի հասկանանք, թե իրենք ում են ներկայացնում: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացում կային մարդիկ և շրջանակներ, որոնք անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Եվ այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած կամ ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ուզում եմ ասել, որ այդպես չէ, որովհետև ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին, այսպես ասած, հանրության անունից որոշակի տեղերում տեղավորվել»: