Պայթյուններ և հրդեհ Չեխիայի զինամթերքի պահեստում

86

Չեխիայի Բիլինա քաղաքում հրդեհ է բռնկվել և մի շարք պայթյուններ են տեղի ունեցել զինամթերքի պահեստում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Ոստիկանության ներկայացուցիչ Օնդրժեյ Մորավչիկը տեղեկացրել է, որ հրդեհն ընդգրկել է նախկին հրատեխնիկայի պահեստը, որը վարձակալել էին իրավապահ ուժերի ներկայացուցիչները:

Այնտեղ գտնվում էին ժամկետանց սարքավորումներ, պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը: