Նավթի մշտական պահանջարկի դարաշրջանը, ըստ վերլուծաբանների, ավարտված է

93

Վերլուծաբանները կանխատեսում են նավթի պահանջարկի հերթական անկում: Այդ մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը: Անկումը կսկսվի այս տարի և կշարունակվի հաջորդ տարվա ընթացքում: Փորձագետների կարծիքով, հումքի համաշխարհային պահանջարկի կրճատումն այս տարվա վերջին կարող է օրական հասնել ութ միլիոն բարելի:

Պարզաբանվում է, որ սա պայմանավորված է պահեստարաններում նավթի պաշարների ավելացմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված դրա պահանջարկի նվազման հետևանքով:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին այս հումքի պահանջարկը չի վերականգնվի, և որ նավթի մշտական պահանջարկի դարաշրջանն ավարտված է: