Բահրեյնը, ԱՄԷ-ն և Իսրայելը ստորագրեցին հարաբերությունների հաստատման համաձայնագիր

50

Բահրեյնը և ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական ​​կապեր հաստատելու մասին: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Համապատասխան փաստաթուղթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մի քանի տասնյակ հրավիրված հյուրերի ներկայությամբ ստորագրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալա բեն Զեյդ ալ-Նահայան և Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լաթիֆ ալ-Զայանին:
Համաձայնագրերը ստորագրվել են նախկինում կնքված Աբրահամյան պայմանագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Մինչ այժմ Իսրայելը ճանաչվել էր արաբական միայն երկու երկրի՝ Եգիպտոսի ու Հորդանանի կողմից: