Արդյո՞ք COVID-19-ից ապաքինվածները վտանգ են ներկայացնում ուրիշների համար

59

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ասել է, որ փորձագետները դեռևս չունեն կորոնավիրուս ունեցող անձի հետ շփման վտանգի մասին տվյալներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համաշխարհային գրականության մեջ դեռ չկա տվյալներ այն մասին, որ անձը, ով տարել է կորոնավիրուսային վարակ, կարող է վտանգավոր լինել այլ մարդկանց համար: Մենք խոսում ենք ոչ թե կենդանի վիրուսի արտազատման մասին, որը կարող է հետագայում վերարտադրվել ուրիշի օրգանիզմում, այլ այն մասին, երբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտությունը բացահայտում է դրա գենետիկական նյութը», ասել է Պշենիչնայան:

Նա բացատրել է, որ ապաքինված մարդու COVID-19-ի թեստը կարող է դրական լինել, բայց նրա օրգանիզմում վարակը կարող է անկենսունակ լինել և չկարողանալ բազմանալ մեկ ուրիշի օրգանիզմում: