Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա(տեսանյութ)

60

ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա, որովհետև այդ հարցը օրակարգում չկա: Նա նշել է, որ իր հրաժարականը պահանջողները հիմնավորումներ առաջ չեն քաշում, երբ առաջ քաշեն, այն ժամանակ նա հատ-հատ բոլորի պատասխանը կտա: Իսկ եթե ինքը տեսնի, որ ոլորտը սխալ ճանապարհով է տանում, բայց այս պահին համոզված է, որ ճանապարհը ճիշտ է, ապա ինքնակամ հրաժարական կտա: «Ես ստանձնել եմ ոլորտը բարեփոխելու առաքելությունը և կանեմ դա»,-ասել է նախարարը:

Նա խելագարության կանխավարկած է համարել այն դիտարկումները, թե նախարարությունը ընդունում է  որոշումներ, որոնք վնասում են մեր երեխաների առողջությանը: Խոսքը դիմակների մասին է: Արայիկ Հարությունյանը հորդորել է զերծ մնալ ֆեյք էջերում արվող ուսումնասիրություններից, թե իբր դիմակները վնասում են մեր երեխաների առողջությանը, բայց նախարարությունը պարտադրում է դիմակ կրել: