Առևտրականները բողոքի ակցի են անում կառավարության դիմաց

42

Առևտրականներն ասօր  կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից:

Ակցիայի մասնակիցները ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ խնդրի վերաբերյալ հանդիպում են ունեցել, սակայն կրկին դժգոհ են մնացել։

« Ով խանութ ունի, թող փակի ու գա այստեղ։ Մենք այստեղ ենք այսօր այնքան ժամանակ մինչեւ մեր հարցին լուծում չտան։ Այս ճգնաժամի ընթացքում որեւէ թանկացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ թանկացում է եղել, հարկային բեռի ավելացում է կատարվել։ Ուզում ենք հանդիպում վարչապետի հետ, որ հարցին լուծում լինի։ Թող վարչապետը մեր հարցին լուծում տա, թող չհանդիպի էլ: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել։ Մենք ուզում ենք, որ նույնը մնա։ Մենք ուզում ենք մեր համար  գլուխներս կախ աշխատենք»,- բողոքել են   ակցիայի մասնակիցները: