ԱՄՆ-ն կհաստատի պատվաստանյութը առաջիկա շաբաթների ընթացքում

40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհաստատվի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Մի քանի շաբաթից մենք պատվաստանյութ կունենանք: Դա կարող է տեղի ունենալ չորս շաբաթվա ընթացքում, միգուցե ութ», ասել է Թրամփը: Նախագահը շեշտել է նաև, որ առանց իրեն մի քանի տարի կպահանջվեր, մինչև պատվաստանյութ ստեղծվեր: