ԱՄՆ-ն դադարեցրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում

47

ԱՄՆ-ն, հորինված պատրվակով, կասեցրել է Ռուսաստանի հետ հակաահաբեկչական համատեղ պայքարի վերաբերյալ երկխոսությունը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Հակաահաբեկչական հարցի շուրջ երկխոսությունը կասեցվել է ամերիկացիների նախաձեռնությամբ՝ անհեթեթ պատրվակով», ասել է փոխնախարարը:

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Վաշինգտոնը ոչ միայն չի ցանկանում վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նրա խոսքերով՝ «ամերիկյան վերնախավում գերակշռող մոտեցման համաձայն, որքան վատ լինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնքան լավ»: