ՍԴ դատավորների 3 տեղերն այլևս թափուր չեն

49

ՍԴ դատավորներ:

Ըստ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքների՝ Երվանդ Խունդկարյանը  ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ և ընտրվել ՍԴ դատավոր: Արթուր Վաղարշյանը  86 կողմ, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր: Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայն և ընտրվել  ՍԴ դատավոր: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին, ՍԴ-ում  3 տեղ թափուր էր մնացել:

ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները:

Ինչպես նշվել է,  ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Այժմ արդեն ՍԴ-ն կընտրի նաեւ ՍԴ նախագահ: