ՌԴ-ն ոչնչացրել էր «Նովիչոկի» բոլոր պաշարները

52

Ռուսաստանը ոչնչացրել է մարտական թունավոր նյութերի բոլոր պաշարները, այդ թվում՝ «Նովիչոկը», լրագրողներին հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Այդ մասին հաղորդում է Комсомольской правда-ն։

«Դրանք ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրությունների և կանոնակարգերի համաձայն, և դա արձանագրվել է համապատասխան կարգով», ասել է Նարիշկինը: Նա ապատեղեկատվություն անվանեց նաև այն հայտարարությունները, թե Ռուսաստանը թունավոր նյութեր է արտադրում կամ պահում: