ՌԴ-ն նախատեսում է առաքելություն ուղարկել Վեներա

54


Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը նախատեսում է իր առաքելությունն ուղարկել Վեներա այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ մոլորակի մթնոլորտում այնպիսի կենսանշաններ են հայտնաբերվել, որոնք կարող են վկայել մոլորակի վրա կյանքի առկայության մասին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Մեր ծրագրերում ներառված է Վեներայի հետախուզական աշխատանքների վերականգնման թեման՝ ամերիկացիների հետ միասին Венера-Д նախագիծը: Մենք քննության տակ ենք առնում նաև առանձին առաքելություն դեպի Վեներա», ասել է վարչության պետը: Նրա խոսքերով, «Վեներան ամեն դեպքում ռուսական մոլորակ է»:

Դեպի Վեներա մոտակա առաքելությունը պետք է տեղի ունենա 2027-2029 թվականներին։ Այնուամենայնիվ, նախագիծը դեռ չի ստացել ռուսական կողմի ֆինանսավորումը․ առաջիկա 10 տարիների համար պահանջվում է ավելի քան 17 միլիարդ ռուբլի: