Չեն հայտնաբերվել COVID-19-ի էական մուտացիաներ

53


Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ «Վեկտոր» ռուսական կենտրոնը հետազոտության արդյուքնում չի հայտնաբերել COVID-19-ի զգալի մուտացիաներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Առաջին արդյունքների համաձայն, «Վեկտորն» ունի 422 իզոլատ, որոնց համար որոշվել են ամբողջական գենոմներ։ Դրանցից մի քանիսը ներկայացված են միջազգային տվյալների բազայում:

Ըստ տվյալների, մինչ օրս վարակի գենոմներում չեն հայտնաբերվել էական փոփոխություններ, որոնք կհանգեցնեին համաճարակային ներուժի փոփոխությունների ռիսկերի: