Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում

42

Մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից քայլերթ են իրականացրել դեպի Կառավարության շենք: Նրանք ավելի վաղ հայտնել են, որ ԵՊՀ-ի ուսման վարձաճարների թանկացման հետ կապված ստորագրահավաք են իրականացնելու: Ուսանողները 5000-ից ավելի ստորագրություններով խնդրանք-պահանջ են պատրաստել՝  պահանջելով ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ ԵՊՀ-ում այս տարանից ուսման վարձը թանկացել է 70-160 հազար դրամով: Ուսանողները հորդորում են նկատի ունենալ, որ համավարակով պայմանավորված՝ հեռավար  կրթությունը  եղել է ոչ բարձր որակով ու ոչ արդյունավետ: Այժմ ստիպված են վճարել գումար՝ դրա դիմաց համարժեք կրթություն չստանալով:

Երթի մասնակիցները նշել են, որ համաճարակային իրավիճակում իրենց ծնողները մատնվել են հարկադիր պարապուրդի, ինչը ուսման արձը վճարելը խիստ դժվարացրել է: