Ուղեծրում կյանքը փոխում է տիեզերագնացների ուղեղը

50

«Ռոսկոսմոսը», Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ, 2013 թվականից ի վեր տիեզերագնացների ուղեղի ուսումնասիրության փորձ է իրականացնում:

11 տիեզերագնացների հետազոտության ամբողջական ծրագրից հետո պարզվել է, որ տիեզերական թռիչքի ընթացքում ուղեղում գորշ նյութի ծավալը նվազում է, և մեծանում են սպիտակի նյութի և ողնուղեղի հեղուկի ծավալները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Սպիտակ նյութի ծավալը մեծանում է ուղեղի՝ շարժումների վերահսկման և հավասարակշռության հետ կապված հատվածներում: Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ ուղեղը ստիպված է մշակել նոր ռազմավարություններ, հարմարվել նոր պայմաններին, քանի որ տիեզերքում կա շարժման բոլորովին այլ մեխանիզմ՝ ավելի շատ լողի նման:

Գորշ գույնը նույնպես կրճատվում է որոշակի տարածքներում: Սա անհանգստություն է պատճառել գիտնականներին, քանի որ դա կարող է լինել նեյրոդեգեներատիվ որոշ գործընթացների նշան: Սակայն պարզվում է՝ այդ գործընթացը շրջելի է, և Երկիր վերադառնալուց 6-7 ամիս անց գորշ նյութի քանակը գործնականում վերադառնում է նորմայի: