Մուրաշկոն՝ ՌԴ-ում COVID-19-ի դեմ պատվաստվածների բողոքների մասին

59

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն խոսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների առաջին արդյունքների մասին: Կամավորների շուրջ 14%-ը բողոքել է պատվաստումից հետո տհաճ զգացողություններից, հաղորդում է РБК-ն։

«Պատվաստվել է ավելի քան 300 մարդ: Մոտավորապես 14 տոկոսը թուլության թեթև գանգատներ ունի, օրվա ընթացքում մկանային ցավ, և երբեմն լինում է բարձր ջերմաստիճան», ասաց նախարարը։ Նա պարզաբանել է, որ նման բարդությունները կանխատեսելի են. «սա այն է, ինչ նկարագրված է ցուցումներում»: