Մոսկվան պատրաստվում է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ

50

Մեկ ամսվա ընթացքում Մոսկվան կարող է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ տեղեկացված աղբյուրին վկայակոչելով:

Մինսկի հետ օդային հաղորդակցությունը կարող է առաջինը վերսկսվել: Այդ հարցը դեռևս մշակվում է երկու երկրների ավիացիոն իշխանությունների և փոխադրողների մասնակցությամբ: Թռիչքների վերսկսման ամսաթիվը դեռ որոշված ​​չէ, ասել է աղբյուրը։

Հոկտեմբերին կավելանան Նուր-Սուլթանը, Տաշքենդը, Բաքուն, Երևանը և այլ քաղաքներ: