Մոսկվայում մտադիր չեն սահմանափակումներ մտցնել COVID-19-ի պատճառով

51

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ քաղաքում չի նախատեսվում ձեռնարկել կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի մայրաքաղաքը պատրաստ է COVID-19-ի ցանկացած բացասական սցենարի: Մոսկվան ունի Առողջապահության նախարարության կողմից հաստատված բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու տեխնոլոգիաները: «Եվ մենք ներկայումս չենք նախատեսում որևէ լրացուցիչ միջոց, սահմանափակում կամ սանիտարական պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ», շեշտել է քաղաքապետը: