Մեկ այլ հրդեհ Բեյրութի կենտրոնում

44

Համացանցում հայտնվել է Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրի համալիրում բռնկված հրդեհի տեսանյութը: Բեյրութի կենտրոնական կոմերցիոն շրջանում ուժգին հրդեհը բռնկվել է բրիտանա-իրաքցի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի նախագծած պատմական շենքում։ Շենքի կառուցումը տևել էր տարիներ և ավարտին էր մոտենում, հաղորդում է EADaily-ն:

Ըստ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկատվության, կրակն արագորեն տեղայնացվել է և մարվել: Տուժածների մասին տվյալներ դեռ չեն տրամադրվել: