Հուլիս ամսվա աշխատատեղերի կառուցվածքի Հայաստանում

50

Տնտեսագետ Արա Գալոյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է։

Մեր երկրում աշխատողների պաշտոնական թվաքանակը մոտ 632.4 հազար մարդ է:

Հուլիս ամսվա տվյալներով աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակն այս տեսք ունի.

1. ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող:

2. Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից:

3. Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ:

4. Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով:

5. Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է իր 37 հազար 149 աշխատակցով:

Մնացած ոլորտներում թվերն ավելի համեստ են: