Ինչու՞ է Մերկելին ձեռնտու Նավալնիի սկանդալը

70

Ալեքսեյ Նավալնիի միջադեպից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանգնել էր շատ դժվար ընտրության առջև. կա՛մ համագործակցել Ռուսաստանի հետ՝ «Հյուսիսային հոսք 2»-ից ստանալով տնտեսական օգուտներ, կա՛մ շարունակել հրահանգներ ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև ավելի թանկ հեղուկ գազ գնել ամերիկացիներից:

Այդ մասին EADaily-ին հայտնել է Գերմանագիտության կենտրոնի ղեկավարի տեղակալ Եկատերինա Տիմոշենկովան, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար հետազոտող է:

Տիմոշենկովայի խոսքերով՝ ավելի վաղ Մերկելը չէր կարող իր ընտրողներին ասել, որ ինքը ռուսական գազից հրաժարվում է ԱՄՆ-ի ճնշման պատճառով, բայց «թունավորման» պատմությունից հետո դաշնային կանցլերը, մեղադրելով Ռուսաստանին, կարող է ծանր իրավիճակից դուրս գալ «չպարտված»: