«ԵՄ-ն ցանկանում է պատժել Ռուսաստանին»

48

Եվրոմիությունը փորձում է Միացյալ Նահանգներից հետ չմնալ՝ ձգտելով «պատժել Ռուսաստանին», «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախարարի խոսքերով, նման իրավիճակում Ռուսաստանն ու Եվրոմիությունը պետք է կապ հաստատեն՝ օգտագործելով «ապահովության ցանց»:

«Այսինքն՝ մեզ համար ապահովել բոլոր հնարավորությունները, որպեսզի, եթե ԵՄ-ն մնա իր բացասական, դեստրուկտիվ դիրքերում, մենք կախված չլինենք նրա քմահաճույքներից ու կարողանանք ապահովել մեր սեփական զարգացումն ինքնուրույն և համագործակցելով նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել հավասար, փոխհարգալից հիմունքներով», ասել է Լավրովը։

Նախարարը շեշտել է, որ Մոսկվան կարձագանքի հնարավոր նոր պատժամիջոցներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական իշխանությունները քննարկում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության դադարեցումը՝ որպես բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի արձագանք: