ԵՄ-ն իրավասություն չունի դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը

46

ԵՄ Արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն իրավասություն չունի դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք գործում ենք ԵՄ ինստիտուտների լիազորությունների շրջանակներում: ԵՄ կառույցները իրավասություն չունեն դադարեցնել «Հյուսիսային հոսքը 2»-ը։ Սա ոչ թե նրանց, այլ այդ նախագիծը առաջ քաշող համայնքային պետություններին վերաբերող հարց է», ասել է Բորելը:

Ավելի վաղ որոշ երկրներ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակից հետո հայտարարել էին գազատարի շինարարությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: