Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են

57

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 14-ին հանդիպել են և քննարկել  պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական եկեղեցու առաջարկները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին»,- ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը: