Արևմուտքը պատժամիջոցների մեկ այլ պատրվակ կգտներ, եթե չլիներ Նավալնիի գործը․ Լավրով

45

Արևմուտքի երկրները կգտնեին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ պատճառ, եթե չլիներ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես համաձայն եմ մեր քաղաքագետների հետ, ովքեր համոզված են, որ Ալեքսեյ Նավալնին չլիներ էլ, նրանք այլ բան կհորինեին որպես լրացուցիչ պատժամիջոցներ ձեռնարկելու պատրվակ», ասել է Լավրովը:

Բացի դրանից, Սերգեյ Լավրովն ասել է, որ ռուսական կողմը դեռ իրավական հիմքեր չունի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար․ «Մենք ունենք մեր մեր օրենքները, համաձայն որոնց մենք չենք կարող լսածը հիմք ընդունելով` քրեական գործ հարուցել»: