«Տեսնենք, թե ինպիսի նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կարձագանքենք»

51

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է միջազգային հանրության արձագանքը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարարի խոսքերով՝ Ռուսաստանը կպատասխանի, եթե իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն:

«Միջազգային գործերում փոխադարձության սկզբունքը չի վերացել: Տեսնենք, թե ինպիսի նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կարձագանքենք: Դա չի կարելի թողնել առանց արձագանքի», ասել է նախարարը Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում: