Ռուս-բելառուսական «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 14-ից 25-ը

74

Ռուսաստանի օդադեսանտային ստորաբաժանումները կմասնակցեն ծրագրված ռուս-բելառուսական «Սլավոնական եղբայրություն – 2020» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Բրեստի մոտակայքում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությանը:

Նշվում է, որ Ռուսաստանը զորավարժությունների ընթացքում կներկայանա շուրջ 300 զինծառայողներով և 70 միավոր ռազմական տեխնիկայով։