ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ ԼԵՎՈՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊ ՈՒՆԵԻՆ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ

116

ՀՀ Ազգային անվտանգության արխիվի՝ բազմաթիվ հոգևորականների գործերից կարելի է անել միանշանակ եզրակացություն, որ ինքը՝ Խորեն Ա կաթողիկոսը գտնվում էր պատժիչ մարմինների հսկողության տակ, և եկեղեցականների քննությունների ժամանակ բացահայտ փորձ էր արվում վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին։ Դա է վկայում նաև Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի եղբոր՝ Լևոն Մուրադբեկյանի ձերբակալության և գնդակահարության փաստը։ Կա նաև հիշատակություն այն մասին, որ նույն ճակատագրին է արժանացել նաև կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը։

ՀՀ ՆԳ և ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գ. 6484, թ. 13
Ստ. Ստեփանյանց, «Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք», Ապոլոն, Եր. 1994, էջ 117։