Կրասնոդարում այրված բարձրահարկ շենքը կարող էր չարտոնված շինություն լինել

46

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն ասել է, որ այրված շենքը կարող էր չարտոնված շինություն լինել: Վնասի չափը որոշելու համար ստեղծվել են հանձնաժողովներ:

«Խնդիր կա նաև փոխհատուցման վճարների հետ կապված: Եթե ​​հաստատվեն շենքի կառուցմման նորմերի խախտման փաստերը, կառուցապատողը կվերականգնի բնակարանները իր հաշվին», ասել է Կոնդրատևը:

Կրասնոդարի փոխքաղաքապետ Անդրեյ Դորոշևն ավելի ուշ հայտարարեց, որ Ռոսիյսկայա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառը ութերորդ հարկի բնակարանի էլեկտրալարերի գերտաքացումն է, հայտնում է ՏԱՍՍ-ը: