Շենքում հրդեհի պատճառը էլեկտրացանցի վթարային աշխատանքն էր

45

Էլեկտրացանցի աշխատանքի վթարային ռեժիմը դարձել է հրդեհի բռնկման պատճառ Կրասնոդարի բարձրահարկ շենքում, որի արդյունքում այրվել է ավելի քան 60 բնակարան: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Վարդակներում էլեկտրացանցի աշխատանքի վթարային ռեժիմը հանգեցրել է հրդեհի: Հրդեհի աղբյուրը գտնվել է ութերորդ հարկի թիվ 50 բնակարանում», ասել է գործակալության աղբյուրը:

Հրդեհը տեղի է ունեցել բնակարանում էլեկտրահաղորդակի սխալ տեղակայման պատճառով։ Այն արագ տարածվել է փայտե ձեղնահարկում:

Շենքը կառուցվել էր 2011 թվականին։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ տունը խուսափել էր դատախազի ստուգումից, այն չկար ստուգումների նախագծում։