Լուկաշենկոն առաջարկեց, որ Բելառուսն ու ՌԴ-ն պատրաստեն իրենց բանակները

78

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ իր երկիրն ու Ռուսաստանը պետք է իրենց բանակները պատրաստեն հնարավոր արտաքին ագրեսիայի դեմ պայքարելու համար, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրները հաշվի չեն նստում Մոսկվայի ու Մինսկի հետ, «նրանք զորավարժանքներ են անցկացնում, երբ ուզում են: Հետևաբար, եթե համակարծիք եք․․․, մենք կպատրաստենք մեր բանակները, որպեսզի, եթե Աստված չանի, որպեսզի կարողանանք դիմակայել», ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որն այժմ տեղի է ունենում Սոչիում: