«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյո՞ք հետ կվերցնի դիմումը, թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ»,- ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այո, եթե կան բաներ, որոնք պատգամավորները գտնում են, որ պետք է ավելի հիմնավոր ձևով ներկայացվի, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի»,-հավելել է նա:
Մակունցը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ իր առաջարկով և ամեն ինչ մանրամասն քննարկել են: