Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Արևելյան Միջերկրածովքում լարվածության սրման մեջ

54

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մեկնաբանել է կղզում ուսումնական կենտրոն հիմնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ու Կիպրոսի ստորագրված հուշագիրը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Նա նշել է, որ ստորագրված փաստաթուղթը «չի ծառայի խաղաղությանն ու կայունությանը Արևելյան Միջերկրածովքում»: Թուրք պաշտոնյան հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ վերջին որոշումները սրում են այնտեղ առկա լարվածությունը:

Բացի դրանից, նրա կարծիքով, համաձայնագիրը կարող է վնասել «Կիպրոսի հարցի» լուծմանը: Աքսոյը շեշտել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն Կիպրոս կատարած այցի ժամանակ չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: