Ըստ Թրամփի, Բայդենն ընդունում է արդյունավետությունը բարձրացնող թմրադեղեր

45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ իր մրցակից Ջո Բայդենն ընդունում է արդյունավետությունը բարձրացնող ուժեղ ներգործող դեղեր, հայտնում է Fox News-ը: «Կարծում եմ՝ այդ գործում թմրանյութեր կան», ասել է Թրամփը՝ հավելելով, որ նկատի ունի Բայդենի անվստահ ելույթներն ավելի վաղ իրականացված բանավեճերում:

Օգոստոսին Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցում Բայդենին առաջարկել էր թմրանյութերի թեստ հանձնել սեպտեմբերի հեռուստաբանավեճից առաջ: