Ընթանում է ԱԺ աշնանային նստաշրջանի հերթական նիստը

36

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է  յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկած է 57 հարց:  Խորհրդարանը կքննարկի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը: Պատգամավորները կքննարկեն Դատավորների ընդհանուր ժողովի,  ՀՀ նախագահի և կառավարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, կքվեարկեն:

Օրակարգում է նաև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը «Լուսավոր Հայաստանը» պատգամավորական մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանի փոխարեն առաջարկելու է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:  Պատգամավորները կքննարկեն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմացման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը: