Երևանում տեղադրվել է 134 վերելակ, մինչև տարեվերջ կփոխվի 500 վերելակ

110

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։

Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին,մինչեւ 2018-ը, Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»։