Երևանում կկառուցվի մետրոյի նոր կայարան

48

Երևանում պետական միջոցներով կկառուցվի մետրոյի նոր կայարան. տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով. «Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»:

Նախագծի մրցույթն անցկացնելու աշխատանքներ են տարվում, որոնց կհաջորդեն շինաշխատանքները:

Քաղաքապետը նշել է, որ նոր կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 մլն ԱՄՆ դոլար: