Երբ Լևոն Մնացականյանի մասշտաբի գեներալը բանակում չէ․․․․․․

108

Ռազմական փորձագետ, Արցախի նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ՖԲ էջում գրում է,

“Այսօր ընկերներիցս շատերը իրենց ֆեյսբուքյան էջերի պատերին ջերմորեն շնորհավորել են գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդը։

Բնականաբար այդ ջերմ ցանկություններն ու մաղթանքները միանշանակ կիսում և միանում եմ։ Բայց այլ բանի մասին եմ ուզում խոսել․ 1990-ականների պատերազմով անցած, հետագա տարիներին ռազմական լավ կրթություն ստացած, շարքայինից գեներալ-լեյտենանտի կոչմանը հասած զինվորականը ծառայության մեջ չէ։

Ծառայության մեջ չի այն փուլում, երբ ոլորտային փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական-հասարական շատ գործիչներ, տարբեր գործոններով պայմանավորված, անընդհատ խոսում են մեր տարածաշրջանում, մեր շուրջ մեծացող անվտանգային սպառնալիքների մասին։ Լևոն Մնացականյանի մասշտաբի զինվորականներ մեր երկրում մի քանիսն են՝ փորձի, գերազանց կրթության, բարձր հեղինակությամբ, զորքն իր հետևից տանելու վճռականությամբ։ Այս մարդկանց մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։

Երբ այսպիսի մարդիկ բանակում չեն, դա նշանակում է, որ մեղմ ասած, ինչ որ բան այն չենք անում։ Գեներալ Մնացականյանը պետք է լինի զինված ուժերում, որքան ուշանում է այդ որոշումը, այդքան դրանից տուժում ենք մենք բոլորս, մեր անվտանգության համակարգը։ Ծնունդդ շնորհավոր պարոն գեներալ։