Գիտնականները ենթադրում են, որ ասթման կարող է պաշտպանիչ գործոն լինել COVID-19-ի դեպքում

67

Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Կարաուլովն ասաց, որ ասթման կարող է պաշտպանիչ դեր ունենալ կորոնավիրուսի դեպքում:

«Մենք մեր գերմանացի, չինացի և ամերիկացի գործընկերների հետ միասին ուսումնասիրում ենք ալերգիկ ասթմայի դերը որպես պաշտպանիչ գործոն COVID-19-ի հարցում», ասել է նա Известия-ին տված հարցազրույցում:

Ըստ գիտնականների, կորոնավիրուսի դեպքում ասթման կարող է հանդիսանալ պաշտպանական գործոն հատուկ տեսակի բորբոքման պատճառով, որոնք ունեն բոլոր ալերգիկները։

Կարաուլովը նշում է, որ հնարավոր է, որ հենց այս ուղղությամբ իմունային պատասխանի բևեռացումն է ալերգիկ ասթմայով տառապող հիվանդներին պաշտպանում կորոնավիրուսի ծանր ձևից և մահվան ելքից: