Արայիկ Հարությունյանն «Իմ քայլի» լիակատար աջակցությունն ունի. Մխիթար Հայրապետյան

91

«Կրթական բարեփոխումները երբեք որեւէ երկրում հեշտությամբ չեն տրվել. բնական է, որ լինում է աղմուկ, բայց շատ կարևոր է, որ խոսենք բովանդակությունից»,- ԱԺ-ում լրագրողնրի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նա շեշտել է, որ շատ ուժեր փորձում են օգտվել իրավիճակից, թիրախավորել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը: Մենք մեր մասով առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը առավելապես լսելի լինի կառավարության համար»,- ասել է Մխիթար Հայրապետյանը: