Ավտովթարի ժամանակ այրվել է երեք մեքենա Մոսկվայի մարզում

59

Բախումից հետո Մոսկվայի մարզի մայրուղում երեք մեքենա է այրվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ Նարո-Ֆոմինսկ քաղաքային թաղամասում։

Ավազով բեռնատարը կողաշրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա, որից հետո մեկ այլ մարդատար մեքենա բախվել է նրանց: Բոլոր երեք տրանսպորտային միջոցները բոցավառվել են, երեք մարդ վիրավորվել է: