Արթիկի ավագ դպրոցը վերանորոգվում է

61

Արդեն ավարտին են հասցվել Արթիկի թիվ 3  ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:

Կրթօջախը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է: