Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ

89

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 158 դեպք, ինչը միանգամայն աննախադեպ է երկրում համաճարակի սկզբից ի վեր:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել է 2,075 մարդու մոտ, առողջացել է 1,363 մարդ, գրում է gazeta.ru-ն: Երկրի 5,882 բնակիչ գտնվում է կարանտինի մեջ, իսկ 390 հիվանդ բժիշկների հսկողության տակ է և պառկած է ստացիոնար հիվանդանոցներում: