ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկեց համատեղ պայքարել ահաբեկչության դեմ

80

Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամության մասին և սպասում է ԱՄՆ-ի պատասխանին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ի նշան հարգանքի և վշտի այն մարդկանց համար, ովքեր զոհվել են ահաբեկչությունների ժամանակ, մենք դրոշ ենք խոնարհել Ռուսաստանի դեսպանատանը», նկատել է դիվանագետը: «Ահաբեկչության դեմ պայքարը շատ լավ հնարավորություն ու ոլորտ է, որտեղ կարող ենք համագործակցել ԱՄՆ-ի հետ: Մենք պատրաստ ենք նման փոխգործակցության, հերթը մեր ամերիկացի գործընկերներինն է», ասել է դեսպանը: