Չավուշօղլու․ Աֆղանստանը չպետք է բաց թողնի խաղաղության պատմական հնարավորությունը

73

Աֆղանստանում երկար տարիներ արյունոտ զինված դիմակայությունից հետո աֆղանները երկարաժամկետ խաղաղության իրական պատմական հնարավորություն ունեն, և այն չպետք է բաց թողնել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ շաբաթ օրը վիդեոկոնֆերանսի միջոցով դիմելով Քաթարի մայրաքաղաք Դոհայում միջաֆղանական բանակցությունների առաջին օրվա մասնակիցներին:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Քաթարում բանակցությունները կդառնան Աֆղանստանի արյունահեղությանը վերջ տալու, կայունության ու զարգացման երաշխիք:

«Թուրքիան վճռականորեն աջակցում է Աֆղանստանի ժողովրդին և պատրաստ է ուժերի համեմատ օգնել այս երկրի բնակչության բարեկեցության բարելավման գործում», ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: