Ուժգին փոթորիկ Անկարայի նահանգում

70

Այսօր երեկոյան հզոր փոթորիկ է հարվածել Թուրքիայի Անկարա նահանգին, հաղորդում է РЕН ТВ-ն` վկայակոչելով հանրապետության օդերևութաբանական գլխավոր վարչությանը:

Պետք է զգույշ լինել և պատրաստ լինել ջրհեղեղների, կարկուտի և ուժեղ քամիների, այսօր կլինեն հորդ անձրևներ ու ամպրոպ, ասել են օդերևութաբանները: Տեղեկություններ չկան փոթորկի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին: Նահանգի հյուսիսային և արևմտյան շրջանները կարող են առավել շատ տուժել վատ եղանակից: Ի դեպ, նախորդ օրը նույն մարզում ավազային փոթորիկ էր եղել, որի պատճառով քաղաքները ընկղմվել էին մթնշաղի մեջ: