«Նորմանդական քառյակի» գագաթաժողովը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում

64

«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների (Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա) քաղաքական խորհրդականները համաձայնել են, որ հաջորդ գագաթաժողովը տեղի ունենա «առաջիկա շաբաթների ընթացքում»: Այդ մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից, հաղորդում է gazeta.ru-ն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել «Նորմանդական քառյակի» ղեկավարների խորհրդականների ձևաչափով և նորմանդական ձևաչափով շարունակել քննարկել Փարիզի համաձայնագրերի կատարման ընթացքն ու Բեռլինի գագաթաժողովի նախապատրաստումը, ասված է հայտարարության մեջ: