Մշակվում է COVID-19-ի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը

62

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի մշակումը ընթանում է նախատեսված ռեժիմով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Հիմա պատվաստանյութն ավարտում է կլինիկական փորձարկումները, այնուհետև կենթարկվի հետազոտությունների … Մինչ այժմ ամեն ինչ ընթանում է նախատեսվածին համապատասխան», ասել է նախարարը Լենինգրադի մարզ կատարած այցի ժամանակ: