ՄԱԿ-ը զարգացած երկրներին հորդորեց պատժամիջոցներ չկիրառել զարգացող երկրների նկատմամբ

57

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աշխարհի երկրներին կոչ է արել զերծ մնալ զարգացող երկրների նկատմամբ միջազգային իրավունքին չհամապատասխանող ու միակողմանի պատժամիջոցներ կիրառելուց: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ընդունված բանաձևը:

Փաստաթղթի համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «կոչ է անում պետություններին ձեռնպահ մնալ միակողմանի տնտեսական, ֆինանսական և առևտրային միջոցներ ձեռնարկելուց ու կիրառելուց, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը և խոչընդոտում են լիարժեք տնտեսական և սոցիալական զարգացման ապահովմանը, հատկապես զարգացող երկրներում»:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Գերմանիան հավանություն չեն տվել բանաձևի այս կետին: